Աշխատանքներ

Գնելով ԷԼԻՏ ՊԱՐԿԵՏԻ խանութ-սրահում առաջարկվող ապրանքներ, դուք կարող եք նաև օգտվել մեր հմուտ մասնագետների օգնությունից: Մեր աշխատակիցները կօգնեն կողմնորոշվել մանրատախտակի ընտրության, ձևավորման հարցում և կանցկացնեն դրա հավաքումն անհրաժեշտ չափանիշներին համապատասխան՝ երաշխավորելով իդեալական հարթությունն ու շահագործման երկարատևությունը` առանց փոսերի և գոգավորությունների ի հայտ գալու:

Հատակների երեսարկման և նախապատրաստական աշխատանքները փոխկապակցված են: Կախված այն հանգամանքից, թե ինչքանով է հատակի հիմքը հարթ կամ խոնավ, կարող է հարկավոր լինել լրացուցիչ բետոնային շերտ կամ 1-2 շերտ նրբատախտակ: Կոշտ նրբատախտակի կիրառման դեպքում օգտագործվում են զանազան հատուկ սոսինձներ, որոնք ընտրվում են՝ կախված հատակի վերին շերտի ծածկույթից, ջերմային և այլ պայմաններից:  Արդեն մանրահատակի տեղադրման ու հավաքման համար անհրաժեշտ է օգտագործել հատուկ սոսինձներ՝ կախված փայտի տեսակից, մանրահատակի սալիկների մակերեսից և այլ չափանիշներից, ինչպես նաև՝ անհրաժեշտ են պարբերական երկրաչափական չափումներ, որոնք կատարվում են հատուկ չափման գործիքներով:

Parketnie raboti Parketnie raboti Jatoba

Չնայած ժամանակակից հատակածածկույթների իդեալական հարթությանը, որն ապահովում են մեր ապրանքատեսակներն արտադրող ընկերությունները, այնուամենայնիվ, առանց երկրաչափական չափումների հատակների երեսպատման աշխատանքներ չեն կատարվում: Հատակները հավաքելուց և սոսնձի չորանալուց հետո հատակածածկույթը լաքապատում են կամ յուղապատում` կախված պատվիրատուի պահանջից, իսկ ժամանակակից երեսպատման աշխատանքների ժամանակ` լաքապատում կամ յուղապատում են նաև տարբեր գունային երանգներով:

Հետևելով Ձեր առաջարկին և տալով պրակտիկ խորհուրդներ` մեր մասնագետները կարող են Ձեզ հանձնել հետաքրքիր նկարներով և բազմազան գունային լուծումներով մանրահատակ: