Հատակի ընտրություն

Առաջին հերթին պետք է կողմնորոշվել, թե ինչպիսի հատակածածկույթ է պետք ընտրել`օպտիմալ օգտագործման համար: Հատակածածկույթները միմյանցից տարբերվում են ինչպես որակով, այնպես էլ շահագործման ձևերով, օրինակ` հյուրասենյակի համար օգտագործում են մանրահատակը,  իսկ խոհանոցի համար ավելի նպատակահարմար կլինի լինեոլեումը կամ լամինատը:

ԷԼԻՏ ՊԱՐԿԵՏԸ Ձեզ է ներկայացնում բարձրորակ բնափայտից հատակածածկույթի մեծ ընտրանի՝ լինելեոում, պրեմիում դասի լամինատե և վինիլային հատակներ: Մենք ներկայացնում ենք մեծ տարածական, երկշերտ, եռաշերտ բնափայտից մանրահատակներ, բնական կաշվից և խցանափայտից հատակածածկույթ: 

Վաղուց արդեն նորաձև չէ բնակարանը միանման շարված մանրահատակով պատելը. ժամանակակից դիզայներական լուծումները թույլ են տալիս տարբեր սենյակներում կիրառել մանրահատակի շարման տարբեր զարդանախշեր:

Stein Uni-Rot Silver-Line

Ընդունված է նորոգվող տարածքները բաժանել 3 մասի` աշխատանքային տարածք, հանգստի տարածք, միջանցքներ ու ճեմուղիներ, և, համապատասխանաբար, նշված բոլոր տարածքների համար հարկավոր է ընտրել ավելի նպատակահարմար ծածկույթ: Մեր խորհրդատուները կօգնեն Ձեզ այդ հարցում, օրինակ` միջանցքների համար ծածկույթ ընտրելու դեպքում նախընտրելի է լինեոլեումը, որը հեշտ մաքրվում է, ուշ՝  կեղտոտվում: Խոհանոցի համար կարող ենք առաջարկել լինեոլեումից կամ լամինատից ծածկույթ, որը կարելի է համադրել սալիկների հետ ու տեղադրել լվացարանի տակ և նույն սկզբունքով կարելի է հասնել Ձեր պլանավորած արդյունքին: