Նախագծում

Հատակի համար որևէ ծածկույթ ընտրելիս շատ կարևոր է հաշվի առնել բնակելի կամ այլ տարածքի դիզայներական և էքստերիերային լուծումները, քանի որ հատակը պետք է ներդաշնակ լինի շրջապատող ինտերիերի հետ և համապատասխանի Ձեր նախասիրություններին, իսկ հատակների  մասնագիտական նախագծումը կօգնի Ձեզ տնտեսել և ապահովել երեսարկման ավելի բարձր որակ:

Էլիտ Պարկետ ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է նաև նման ծառայություններ: Մեր մասնագետները պատրաստ են օգնել Ձեզ ինչպես դատարկ կառույցների նախագծման հարցում, որտեղ ինտերիերի դիզայներական աշխատանքները նոր են սկսվում, այնպես էլ  արդեն նախագծված ինտերիերին համապատասխան, որտեղ պետք է ներդաշնակորեն  հարմարեցնել հատակի ձևավորումը գործող դիզայնի հետ: Դառնալով մեր խանութի հաճախորդը` դուք հնարավորություն եք ստանում դիմել մեր փորձագետներին, ովքեր կօգնեն Ձեզ ընտրել հատակի ծածկույթի  տեսակներ ինչպես գրասենյակային տարածքների, մեծ սրահների, միջանցքների, այնպես էլ հանգստի համար նախատեսված կառույցների համար:

probkovie poli Milk chocolate MA Corium

Մենք պատրաստ ենք ոչ միայն օգնել Ձեզ` ընտրել առավել հարմար ծածկույթներ և խորհուրդ տալ նախագծման հարցում, այլև կազմել տարածքի մասշտաբային գծագիրը` երկրաչափական պարամետրերին համապատասխան ու առավել հարմարավետ ուղղվածությամբ, ինչը տեսանելի և ամբողջական կդարձնի տարածքի վերջնական տեսքը և, համապատասխանաբար, կօգնի Ձեզ որոշել, թե ինչպես պետք է օգտագործվեն տարածքի առանձին մասերը: Դրանից ելնելով` մեր աշխատակիցները կօգնեն Ձեզ հատակի ծածկույթի այն տեսակի ընտրության հարցում, որն առավել հարմար է տվյալ տարածքի համար:

Parketnaya Doska Dizain Polov