Մեր մասին

ԷԼԻՏ ՊԱՐԿԵՏ ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2011 թվականից, սակայն դեռ սկզբնավորումից մեկ տարի առաջ մենք արդեն իսկ ձեռք էինք բերել բարի համբավ` շնորհիվ մեր առաջարկած ապրանքատեսակների բազմազանության և մեր հաճախորդների հետաքրքրվածությանն ու նրանց պահանջներին շահեկան և ճիշտ լուծումներ առաջարկելու պատրաստակամության շնորհիվ, օգնելով  նրանց` ընտրել մանրահատակ բնակելի, գրասենյակային և այլ տարածքների համար: Այս հարցում մեծ դեր ունի մեր աշխատակիցների հմտության բարձր մակարդակը և բարձրակարգ սպասարկումը, որի շնորհիվ մենք իրականացնում ենք մանրահատակների և այլ երեսպատման աշխատանքների հետ կապված խորհրդատվությունն ու այդ աշխատանքների  իրականացումը:

 

ԷԼԻՏ ՊԱՐԿԵՏ ընկերությունը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում միակ ընկերությունն է, որը ներկայացնում է բարձրորակ և բազմազան ապրանքատեսականի: Մեր առաջարկած մանրահատակների բազմազան տեսականին ներկայացվում է աշխարհում ամենահայտնի ապրանքանիշեր ներկայացնող ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, որոնք արտադրում են մանրահատակներ փայտի ամենատարբեր տեսակներից` սկսած դասական կաղնու փայտից մինչև խցանափայտ:

Մեր ընկերությունը ներկայացնում է այնպիսի համաշխարհային ապրանքանիշեր, ինչպիսիք են BERTHOLD-ը (Գերմանիա),  COSWICK-ը (Կանադա), KARELIA_UPOFLOOR-ը (Ֆինլանդիա), PERGO-ն (Շվեդիա), GRANORTE-ն և RIBADAO-ն (Պորտուգալիա), DE PINO, TOVER և MARCO  FERUTTI ապրանքանիշները (Իտալիա), МАGESTIK FLOOR-ը (Հոլանդիա) և LEWIS & MARK-ը (ԱՄՆ): Այսպիսի աշխարահռչակ ընկերությունների հետ համագործակցությունը թույլ է տալիս մեզ վստահ լինել մեր առաջարկած ապրանքատեսակների որակի համար և հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին ընտրել մանրահատակ և լամինատ, որը  վստահաբար  կարող է ծառայել երկար ժամանակ:  

Մենք ձգտում ենք ներկայացնել մանրահատակների այնպիսի տեսականի, որը կապահովի բարձր որակ և հարմարավետություն ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի տարածքում` հաշվի առնելով կլիմայական և այլ տարածաշրջանային առանձնահատկությունները: Մեր ընկերության առաջարկած մանրահատակները և լամինատե հատակները կարող են շատ երկար ժամանակ ծառայել ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական միջավայրում:

 

ԷԼԻՏ ՊԱՐԿԵՏ ընկերության հիմնական սկզբունքն է` բավարարել ոլորտում սպառողների ներկայացրած պահանջները, ինչպիսիք էլ դրանք լինեն, և առաջարկել  ապրանքատեսակների այնպիսի մեծ ընտրանի, որոնք տարբերվում են ոչ միայն փայտի, այլև կառուցման տեսակներով` սկսած մեծ տարածքների երեսպատման աշխատանքներից, մինչև ամենաբազմազան տեսականի՝ երկշերտ և եռաշերտ մանրատախտակներ, հատակներ բնական կաշվից ու խցանափայտից, լինոլեումից, պրեմիում դասի լամինատե կամ վինիլային  ծածկույթներ, ինչպես նաև՝ մանրահատակների խնամքն ու որակական հատկությունները բարձր պահելու համար նախատեսված քիմիկատներ, և այս ամենը` Հայաստանյան հաճախորդների պահանջներին ու գնային պայմաններին համապատասխան: 

 

ԷԼԻՏ ՊԱՐԿԵՏ կատարյալ լուծումներ է առաջարկում մանրահատակների և փայլածածկույթների կառուցման համար և ինովացիոն տեխնոլոգիաներով մշակված փայտի տեսակների ու ձեռքի աշխատանքի  նուրբ տեսակավորման արդյունքում` ապահովում է աշխատանքի բարձր որակ: 

 

 

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է
ԷԼԻՏ ՊԱՐԿԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
 
Գրասենյակը գտնվում է քաղաքի հին ու հեղինակավոր թաղամասերից մեկում՝ Վակեում: 

Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի՝ Ճավճավաձե փողոցում տեղակայված խանութ-ցուցասրահը, նախատեսված է այն բնակիչների համար, ովքեր նախընտրում են եվրոպական ծագմամբ բրենդային ապրանքներ:

Այսպիսով, Էլիտ Պարկետը դառնում է եվրոպական հայտնի ապրանքանիշերի տարածաշրջանային ներկայացուցիչը, մնալով իր սկզբունքներին հավատարիմ, ներկրել բացառապես որակյալ արտադրանք անմիջապես արտադրողից՝ հնարավորություն տալով տեղական շինարարներին, դիզայներին ու անհատներին՝ օգտագործել բացառապես բարձրակարգ պարկետներ՝ պատրաստված  ամենաբազմազան, բնական ու  էկզոտիկ նյութերից: