Մեր ընկերության ապրանքանիշները

  • Coswick
  • Ribadao
  • Granorte
  • Magestik Floor
  • Pergo
  • Karelia
  • Berthold
  • De Pino
  • Lewis & Mark
  • Marco Ferutti
  • Романовский паркет
  •  Komodoor
  • Pedross
  • Eurofloor
  • HofParkett
  • Gerflor
  • Премьер Паркет
  • Polarwood

Սպորտային հատակներ



KARELIA SPRING PORTABLE

 

 

 

SPRING PORTABLE մոդուլային հատակները շատ հարմար են այնպիսի տարածքների համար, որտեղ կարիք է լինում հատակը անհրաժեշտության դեպքում հաճախակի փոխել: SPRING PORTABLE հատակները հարմար են տարբեր տեսակի սպորտաձևերի, պարերի, սպորտային պարապմունքների, գնդակով խաղերի, ինչպես նաև ցուցահանդեսների և հասարակական միջոցառումների անցկացման համար: SPRING PORTABLE հատակները բավականին հեշտ են տեղադրվում: Շնորհիվ ալյումինե փակ մեխանիզմի, հատակը հեշտությամբ հնարավոր է հավաքել և տեղադրել: Ամուր մասերը պաշտպանում են մոդուլները ցանկացած տեսակի հարվածներից և,իրար վրա դնելու դեպքում, զբաղեցնում են բավականին քիչ տարածություն:

KARELIA SPRING

 

 

SPRING հատակները հարմար են գրեթե բոլոր սպորտաձևերի համար: Եռաշերտ Karelia մանրահատակները և ճկուն կարկասը ապահովում են SPRING հատակների համար առավելագույն մաշվածության ժամկետ և ճկունություն: Այս հատկանիշների շնորհիվ մարզիկի ոտքերը չեն ծանրաբեռնվում: Կարկասի Ճկունությունն ու հատուկ կառուցվածքը, ինչպես նաև` 45° թեքվածությունը, հատակը դարձնում են ավելի հարթ և տալիս են ճշգրիտ էլաստիկության հնարավորություն, որն ապահովում է գնդակի թռիչքի օպտիմալ բարձրություն:

 

KARELIA SPRING COMBI

 

 

SPRING COMBI հատակները օգտագործում են այնպիսի սպորտային տարածքների համար, որտեղ մանրահատակի օգտագործման անհրաժեշտություն չկա: Առաձգական մակորովայնային կարկասի վրա տեղադրվում է խաչաձև ճկուն ֆաներային հատակը, որի վրա էլ տեղադրվում է վերջնական շերտը: Նման կառուցվածքը ապահովում է գերազանց ամորտիզացիա, հարթ և ճշգրիտ մակերես և առաձգականություն, ինչպես նաև խաղերի համար շատ կարևոր`գնդակի թռիչքի օպտիմալ բարձրություն:

 

KARELIA SPRING ACTION

 

SPRING ACTION երկշերտ ճկուն հատակի տեղադրման ժամանակ վերին շերտը ընտրվում է համաձայն սպորտային տարածքի հետագա օգտագործման: Հատակը, կախված կարկասի բարձրությունից, հիմնականում ցածր է և կոշտ: Այս հատակները շատ հարմար են դպրոցներում, ընդարձակ լսարաններում և ցուցահանդեսների համար նախատեսված տարածքներում տեղադրելու համար, որտեղ հատակի ծարաբեռնվածությունը բավականին մեծ է: