Բարի գալուստ Էլիտ Պարկետ ընկերության պաշտոնական կա

Այստեղ դուք կգտնեք հետաքրքիր և անհրաժեշտ տեղեկատվություն` մանրահատակների ընտրության համար:

Մեր կայքում կա ընկերության կողմից ներկայացվող ապրանքատեսակների, փայտի տեսակների և դրանց տարբեր գործառնական համատեղելիության մասին տեղեկատվություն, ինչպես նաև բաժիններ` ամենահայտնի և բարձրորակ ապր...

Մանրամասն...

Այստեղ դուք կգտնեք հետաքրքիր և անհրաժեշտ տեղեկատվություն` մանրահատակների ընտրության համար:

Մեր կայքում կա ընկերության կողմից ներկայացվող ապրանքատեսակների, փայտի տեսակների և դրանց տարբեր գործառնական համատեղելիության մասին տեղեկատվություն, ինչպես նաև բաժիններ` ամենահայտնի և բարձրորակ ապրանքատեսականին համաշխարհային այն ապրանքանիշերի, որոնք ներկայացնող ընկերությունների  հետ մենք համագործակցում ենք:

 

Մեր խանութ-սրահը Հայաստանում ներկայացնում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են BERTHOLD-ը (Գերմանիա),  COSWICK-ը (Կանադա), KARELIA_UPOFLOOR-ը (Ֆինլանդիա), PERGO-ն (Շվեդիա), GRANORTE-ն և RIBADAO-ն (Պորտուգալիա), DE PINO, TOVER և MARCO  FERUTTI ապրանքանիշները (Իտալիա), МАGESTIK FLOOR-ը (Հոլանդիա) և LEWIS & MARK-ը (ԱՄՆ), որոնք աշխարհում հայտնի են իրենց տեսականու բարձր որակի և առաջարկվող ապրանքատեսակների համար տրամադրած երաշխիքների շնորհիվ:

 

Մեր ընկերության կայքում կարող եք գտնել նաև մանրամասն տեղեկություններ` փայտի տեսակների և դրանց բնութագրերի, հատակների նախագծման,  մանրահատակների տեղադրման տեխնոլոգիաների, դիզայնի և կառուցման, ինչպես նաև՝ այն քիմիական նյութերի մասին, որոնք անհրաժեշտ են դրանց որակն ու երակարժամկետ օգտագործումն ապահովելու համար:

 

Իր մատուցած բարձրակարգ սպասարկման շնորհիվ` Էլիտ Պարկետ ընկերությունը մեծ ճանաչում ունի ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ողջ տարածքում: Մենք ներկայացնում ենք մանրահատակների և լամինատե հատակների մեծ ընտրանի, և մեր արհեստավարժ մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել հենց այն տեսականին, որն ամենահարմարն է Ձեր  գրասենյակային, բնակելի և այլ տարածքների ու  կառույցների նորոգումն իրականացնելու համար:

 

Էլիտ Պարկետ ընկերությունը կատարում է նաև մանրահատակների առաքման և տեղադրման ծառայություններ: Մենք անհրաժեշտության դեպքում կտրամադրենք հմուտ և որակավորված մասնագետների խումբ, որն առանց թերությունների կկատարի մանրահատակի տեղադրման աշխատանքները: Մեր մասնագետների կողմից կիրառվող տեխոլոգիաները և չափանիշները կապահովագրեն Ձեզ բոլոր հնարավոր խախտումներից ու անհարթություններից, և կապահովեն մանրահատակի անվտանգությունն ու երկրաչափական պարամետրերի պաշտպանությունը:

 

Որևէ տարածքի կամ կառույցի նորոգման կամ վերանորոգման գործում մանրահատակի և լամինատե հատակի ընտրությունը շատ պատասխանատու քայլ է, քանի որ հենց դրանից է կախված Ձեր շինության արտաքին տեսքն ու մթնոլորտը: Մանրահատակը պետք է ծառայի երկար ժամանակ և դրա տեսքը պետք է աչքին հաճելի լինի նույնիսկ տարիներ անց: Դիմեք մեզ, և մենք կապահովենք Ձեր գոհունակությունը երկար տարիներ:

 

Մեր խանութ-սրահը գտնվում է Մոսկովյան 33ա հասցեում, և մեր մասնագետները պատրաստ են շաբաթվա բոլոր օրերին ուշադիր լսել  և Ձեզ տալ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն:

Խորհուրդ ենք տալիս

Veneto Seppia Brandy ash Iroko Oliva
Veneto Seppia Brandy ash Iroko Oliva

Մեր ընկերության ապրանքանիշները

  • Coswick
  • Ribadao
  • Granorte
  • Magestik Floor
  • Pergo
  • Karelia
  • Berthold
  • De Pino

Առավել շատ այցելվածները

Capri Blue 59 000 22
Capri Blue

 

Granorte մանրատախտակների բոլոր հավաքածուները կարող են ունենալ բնական կամ խցանով երեսպատված արտաքին տեսք:  Granorte ծածկույթները պատրաստված են բնական հումքից, ինչն ավելացնում է դրանց գեղեցկությունը և հնարավորություն է տալիս կիրառել ցանկացած տիպի դեկորացիայի մեջ` առանց մտավախության, թե  հետագայում այն կարող է նորաձև չլինել: Granorte խցանային հատակներն անվտանգ են. այդպիսի հատակի վրա չեն սահում, և այդ պատճառով շատ  նախընտրելի են  ծերերի և երե...

 
  • Ապրանքանիշ: Granorte

  • Նյութ: Լինոլեում

  • Գույն: Կապույտ

  • Գին: 28000 դրամ/քմ

ASH FP 138 GREEN APPLE 1031031460185111
ASH FP 138 GREEN APPLE

 

KARELIA ընկերության մանրահատակի հիմնական առանձնահատկություններից  է բացառիկ ամրությունը, ինչը հանդիսանում է փայտի երկարակեցության հիմնական երաշխիքը: Այս մանրահատակները եռաշերտ են. արտաքին շերտը պատրաստվում է ամուր փայտի թանկարժեք տեսակներից, իսկ միջին և ստորին  շերտերի համար  օգտագործում է դանդաղ աճող ֆիննական փշատենու տեսակը: KARELIA  ընկերության  ամուր և ճկուն կառուցվածք ունեցող մանրահատակը պահպանո...

 
  • Ապրանքանիշ: Karelia

  • Նյութ: Հացենի 1 շերտ

  • Գույն: Բաց բեժ-կանաչ

  • Գին: 45000 դրամ/քմ

Sienna 60 031 63
Sienna

 

Granorte մանրատախտակների բոլոր հավաքածուները կարող են ունենալ բնական կամ խցանով երեսպատված արտաքին տեսք:  Granorte ծածկույթները պատրաստված են բնական հումքից, ինչն ավելացնում է դրանց գեղեցկությունը և հնարավորություն է տալիս կիրառել ցանկացած տիպի դեկորացիայի մեջ` առանց մտավախության, թե  հետագայում այն կարող է նորաձև չլինել: Granorte խցանային հատակներն անվտանգ են. այդպիսի հատակի վրա չեն սահում, և այդ պատճառով շատ  նախընտրելի են  ծերերի ...

 
  • Ապրանքանիշ: Granorte

  • Նյութ: Լինոլեում

  • Գույն: Դարչնագույն

  • Գին: 22000 դրամ/քմ